Ուսումնական գործընթացը լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում

Ուսումնական գործընթացը լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը:

Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը:

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ և նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված ուժերի մարտական պատրաստության կարևոր բաղադրիչը, 2011 թվականին լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---