Առաջիկա ամսիներին Հայաստանում հնարավոր կլինի կենսաթոշակ ստանալ բանկային քարտերի միջոցով

Առաջիկա ամսիներին Հայաստանում հնարավոր կլինի կենսաթոշակ ստանալ բանկային քարտերի միջոցով

PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում 2011-ից պետք է կիրառվի կենսաթոշակների վճարման նոր կարգ: Կամավոր հիմքերի վրա թոշակառուները կարող են օգտվել անկանխիկ հաշվեհամարից: Անկանխիկ հաշվեհամարի միջոցը կիրառվելու է միայն փետրվար-մարտից, քանի որ դեռ չլուծված են մնում որոշ տեխնիկական հարցեր` կապված առևտրային բանկերի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման հետ: Թոշակառուների հաշվեհամարը բացվելու է և սպասարկվելու անվճար, իսկ ծախսերն իր վրա վերցնում է ՀՀ կառավարությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, հայկական բանկերի մի մասն արդեն կենսաթոշակների անկանխիկ վճարման նոր կարգին մասնակցելու հայտ է ներկայացրել:

Բանկի և թոշակառուի միջև ստորագրվելու են հատուկ պայմանագրեր, որոնցում նշվելու են կողմերի իրավունքները և պարտավորությունները: Պետք է նշել է, որ թոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել բանկը կամ դարձնել առկա հաշիվն անկանխիկ և հակառակը: Միաժամանակ, թոշակառուն տարին մեկ անգամ պետք է բանկ ներկայանա կնքված պայմանագրերի վերաձևակերպման համար:

Ինչպես հայտնել է «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, որը նույնպես մտադիր է միանալ կենսաթոշակների վճարման նոր համակարգին, բանկում հաշվեհամար բացելու համար Հայաստանի քաղաքացին պետք է ներկայացնի անձնագիր և սոցքարտ: Թոշակառուն պետք է դիմում գրի այն մասին, որ ցանկանում էմ որ իրեն սպասարկեն բանկում, այլ ոչ թե փոստում:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար:

«Թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայփոստ» ընկերությունը խախտումների դեպքում խնդրում է անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---