Էդուարդ Հովհաննիսյան. ԱՊՊԱ պայմանագրի բացակայության համար Հայաստանում սահմանված տուգանքները չափազանց մեծ են

Էդուարդ Հովհաննիսյան. ԱՊՊԱ պայմանագրի բացակայության համար Հայաստանում սահմանված տուգանքները չափազանց մեծ են

PanARMENIAN.Net - Պարտադիր ապահովագրման պայմանագրի բացակայության համար 5 հազար դրամ տուգանքը, որը 10 օրը մեկ ուղարկվելու է չապահովագրված մեքենաների վարորդներին, պետք է որոշ ժամանակով հետաձգվի, կարծում է «Աքիլլես» վարորդների իրավունքների կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, շատ քաղաքացիներ բողոքով դիմում են Կենտրոն այն մասին, որ մեքենայի վարորդը գտնվում է Հայաստանից դուրս, իսկ հաշվառումից այն կարելի է հանել միայն նրա ներկայությամբ կամ լիազորագրով: Փորձագետի կարծիքով, ևս մեկ բացասական երևույթ է ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում 50 հազար դրամ միանվագ տուգանքը: Նրա խոսքերով, սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքի կիրառման դեպքում չպետք է լինեն նման չափի տուգանքներ:

Բացի դրանից, Հովհաննիսյանը նշել է, որ հունվարի 1-15-ը Հայաստանում 5-6 անգամ ավելի շատ ավտովթար է գրանցվել, քան անցյալ տարվա նույն շրջանում: Ընդ որում քաղաքացիների հիմնական բողոքները կապված են ճանապարհային ոստիկանության` դեպքի վայր ժամանելու հետ: «Բողոքներ են ստացվել նաև այն առիթով, որ վարորդների և ապահովագրական ընկերությունների փոխադարձ համաձայնությամբ գործը փակվել է, իսկ ոստիկանությունը պահանջել է վճարել, ինչն անթույլատրելի է»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---