Հայաստանում «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի հիմնադրամը կհասնի 4 մլրդ դրամի

Հայաստանում «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի հիմնադրամը կհասնի 4 մլրդ դրամի

PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով 2010թ. ընթացքում սուբսիդավորվել է թվով 223 վարկառու` ընդամենը 34.8 մլն դրամ գումարով: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հունվարի 20-ին ասել է հաղորդել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ 2011-ին պետական սուբսիդավորման չափսը կազմելու է 88 մլն դրամ, որոնցից 22 մլն դրամը տրամադրվելու է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` հաշվի առնելով երկրի մարզերի բնակիչների համար վերանայված պայմանները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, հատկացված վարկերի միջին չափը կազմում է 8,2 մլն դրամ, վարկի տրամադրման միջին ժամկետն է 12,4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը 10,3 տոկոս է:

Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ 2011-ին նախարարության հաշվարկներով տրամադրվելու է 300 վարկ, իսկ ծրագրի ֆոնդն ավելանալու է 1 մլրդ դրամով և հասնելու 4-4.5 մլրդ դրամի:

«2010թ. կառավարությունը վերանայեց վարկավորման պայմաններն այդ ծրագրով և առաջիկայում նոր փոփոխություններ չեն սպասվում: Մասնավորապես, եթե նախկինում պետության օժանդակությունը մարզերի բնակիչներին կազմում էր հատկացված վարկի 2 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Բացի այդ, Հայաստանի մարզերում բնակարանի համար կանխավճարը կազմում է 10 տոկոս, նախկին 30 տոկոսի փոխարեն: «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրին մասնակցում են 13 բանկեր և 3 վարկային կազմակերպություն»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---