Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է պաշտպանության նախարարին առընթեր ,b>հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի աշխատանքները և քննարկվել 2011 թվականի աշխատանքային ծրագիրը: Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները 2010 թվականին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման և բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման և ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն:

Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թվականի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապում կարևոր օղակ է և կարող է իր նպաստը բերել բանակում առկա խնդիրների լուծմանը հանրային աջակցություն ապահովելու գործում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---