2011 թվականին «Յունիբանկը» Հայաստանում 8 նոր մասնաճյուղ կբացի

2011 թվականին «Յունիբանկը» Հայաստանում 8 նոր մասնաճյուղ կբացի

PanARMENIAN.Net - Մանրածախ բանկային բիզնեսի արագ զարգացումը, որը «Յունիբանկ» ՓԲԸ-ն հռչակել է իր գերակա ուղղությունը, նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն և բանկային ծառայությունների տարածքային մոտեցում հաճախորդներին` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: «Հաշվի առնելով վաճառքի ծավալը և հաճախորդների թվի նշանակալի աճը, 2011թ.-ին բանկը կբացի 8 նոր մասնաճյուղ, հասցնելով դրանց քանակը 42-ի»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը մասնաճյուղեր կբացվեն մայրաքաղաքի Դավիթաշեն, Էրեբունի և Արաբկիր համայնքներում, ինչպես նաև Տաշիր քաղաքում: Երեք նոր մասնաճյուղ նախատեսվում է բացել նաև Երևանի կենտրոնում: Նոր մասնաճյուղերը կտրամադրեն բանկային բոլոր ծառայությունները` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Միաժամանակ, մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց, «Յունիբանկ»-ը շարունակում է իրականացնել մասնաճյուղերի վերազինման գործընթացը: Այս տարի Գյումրի մասնաճյուղը կտեղափոխվի նոր, երկհարկանի շենք: Եվս երեք մարզային մասնաճյուղեր` «Եղեգնաձոր», «Ալավերդի» և «Աշտարակ», կվերակառուցվեն բանկի միասնական կորպորատիվ ոճով, որը ավելի հարմարավետ կդարձնի հաճախորդների սպասարկման գործընթացը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---