ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է համակարգել ապրանքաշրջանառությունը24 հունվարի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - 2011թ. ՀՀ ֆինանսների նախարարության գերակա խնդիրներից կլինի հարկային վարչարարության բարելավումը: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կկանոնակարգվի շշալցված և փաթեթավորված ապրանքների շրջանառության ծավալների հաշվառումը: Դա վերաբերում է բնական հյութերին, լիմոնադին, սուրճին ու պահածոներին: «Արդյունքում հաշվառումը առավել թափանցիկ ու հստակ կդառնա, կկրճատվի ստվերային հատվածը և կաճի հարկադրման բազան: Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում համակարգն արդեն կգործի»,-ասել է Գաբրիելյանը: Նա հավելել է նաև, որ այդ ուղղությամբ նախարարությունը մտադիր է ակտիվ համագործակցել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |