Հայաստանն աուդիտի միջազգային չափանիշների կանցնի 2011 թվականին

PanARMENIAN.Net - 2011 թվականին ՀՀ Ֆինանսների նախարարությունը երկրի կառավարություն կներկայացնի «Միջազգային աուդիտորական չափանիշների հրապարակման» մասին որոշման նախագիծը, հունվարի 24-ին հաղորդել է նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` այդ նախագծի շրջանակներում աուդիտի միջազգային չափանիշները կթարգմանվեն հայերեն և կներդրվեն ընկերություններում, ինչը թույլ կտա բարձրացնել այդ ոլորտում ծառայությունների մատուցումը:

Ընդ որում` Վաչե Գաբրիելյանը նշել է, որ 2010 թվականի ընթացքում արդեն դադարել են գործել որոշ աուդիտորական ընկերություններ, որոնք անբարեխիղճ էին աշխատում:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2009 թվականի արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեն 1 մլրդ դրամ և ավելի շահույթ ունեցող ընկերությունները, իսկ 2010 թվականի արդյունքներով` նաև 1 մլրդ դրամ և ավելի ակտիվ ունեցող ընկերությունները:

2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում լիցենզիա ունեն 36 աուդիտորական ընկերություններ և 7 մասնավոր աուդիտորներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---