Սևանի մակարդակը 2010 թվականին բարձրացել է 46 սմ-ով՝ կազմելով 1899,71 մ25 հունվարի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - 2010թ. սկզբի համեմատ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով և դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմել է 1899,71 մ, հունվարի 25-ին լրագրողներին է հայտնել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը: «Եթե հաշվի առնենք, որ լճում ջրի մակարդակը միջինը բարձանում է 15-20 սմ, ապա այդ տեսակետից մենք գերակատարել ենք ՀՀ լճի մակարդակի բարձրացման մասին օրենքի պահանջները»,-ասել է նա: Անդրեասյանը հայտնել է նաև, որ Սևանից 2010թ. բաց է թողնվել 156 մլն խորանարդ մետր ջուր: Անդրադառնալով ոռոգման ու ջրային պաշարներով համակարգի համալրմանը՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետն ասել է, որ 2010թ. եղան որոշ խնդիրներ, կապված անբարենպաստ կլիմայական պայմանների և գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման հետ: «Հուսով եմ, որ այս տարի ըստ նախնական կանխատեսումների փետրվար-մարտին տեղումներ կլինեն, մեր գետերը, ջրամբարները կհամալրվեն ջրով և պաշարների հետ կապված խնդիրներ չենք ունենա»,-հավելել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |