2011թ. մարտից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կենսաթոշակները կտրամադրի պլաստիկ քարտերով![]() 25 հունվարի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։ 2011թ. մարտից թոշակառունեըը հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով: Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ «Թոշակային արտոնություն» և Փաթեթ «Թոշակային ստանդարտ», որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն Visa պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։ Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում: Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։ Կենսաթոշակը քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու. Հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |