ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը

ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը

PanARMENIAN.Net - Թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե միջազգային կազմակերպությունները պահանջում են փակել ՀԱԷԿ-ը, չեն համապատասխանում իրականությանը; Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ատոմային կայանի գլխավոր ճարտարագետ Մովսես Վարդանյանը:

Ըստ թուրք քաղաքագետ. Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների TURKSAM կենտրոնի ղեկավար Սինան Օհանի հայտարարության, «Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, սակայն, առաջին հերթին, այն սպառնում է Թուրքիային»:

«Դա թուրքերի հայտարարությունն է, իսկ ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասել է Մովսես Վարդանյանը:

Գործող ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ., այժմ գործում է միայն երկրդրո բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների գնահատականների ՀԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016 թվականը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---