FAO. Պարենամթերքի համաշխարհային գները հասել են ռեկորդային սահմանի 4 փետրվարի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Պարենամթերքի համաշխարհային գները հունվարին հասել են ռեկորդային սահմանի, գները յոթերորդ ամիսը շարունակ աճում են, ասվում է FAO-ի պարենամթերքի գների նորացված ինդեքսում, որն ամեն ամիս հետևում է պարենամթերքի համաշխարհային գների դինամիկային: Ինդեքսը 2010-ի դեկտեմբերի համեմատ հունվարին ավելացել է 3.4 տոկոսով և հասել 231 կետի: Դա ամենաբարձր մակարդակն է այն ժամանակից, երբ FAO-ն սկսել է չափել ինդեքսը 1990-ին: «Նոր տվյալները հստակ հասկացնել են տալիս, որ համաշխարհային գների ճնշումը պարենամթերքի վրա չի թուլանում: Գները, հավանաբար, բարձր կմնան»,- ասել է FAO տնտեսագետ Աբդոլրեզա Աբասյան: FAO-ն նշել է, որ պարենամթերքի գների ինդեքսը վերանայվել է` հաշվի առնելով մսի գների ինդեքսի տատանումները: Մասնավորապես, ցորենի գների ինդեքսը հունվարին դեկտեմբերի համեմատ աճել է 3 տոկոսով և կազմել 245 կետ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2008-ի հուլիսից, սակայն նա դեռ 11 տոկոսով ցածր է պիկային ցուցանիշներից, որոնք արձանագրվել են 2008-ի ապրիլին: Ձիթատու կուլտուրաների գների ինդեքսը բարձրացել է 5.6 տոկոսով մինչև 278 կետ և մոտենալու է 2008-ի հունիսի ռեկորդային մակարդակին: Կաթնամթերքի գների ինդեքսը հունվարին կազմել է 221 կետ, այսինքն դեկտեմբերի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Շաքարի գների ինդեքսը հունվարին կազմել է 420 կետ, այսինքն աճել է 5.4 տոկոսով դեկտեմբերի համեմատ: Շաքարի համաշխարհային գները շարունակում են բարձր մնալ: FAO-ի մսի գների ինդեքսն անփոփոխ է մնացել է` 166 կետի մակարդակում, քանի որ մսի գների նվազումը, որի պատճառը դարձել է վարակված կերի հետ կապված սկանդալի հետևանքով առաջացած սպառողական վստահության կորուստը, փոխհատուցվել է Բրազիլիայից և ԱՄՆ-ից արտահանման գների աննշան բարձրացումով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |