Կայացավ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26158111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 8 դիլեր և Գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 425 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 380 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 45 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 563 862 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0000% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0000%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---