Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակի ֆոնի վրա

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին համաշխարհային շուկաներում նավթի գները կտրուկ բարձրացել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով, որտեղ Եգիպտոսից և Թունիսից անկարգությունների ալիքն անցնում է Լիբանան և Բահրեյն: Brent Crude Oil ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերս ցուցանիշների արժեքը Լոնդոնի ICE բորսայում 2.14 դոլարից դարձել է 103.78 դոլար մեկ բարելի համար:

NYMEХ (New York Merchantile Exchange) նյույորքյան բորսայում Light Sweet Crude Oil ապրանքանիշի ամերիկյան թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը 0.67 դոլարից դարձել է 84.99 դոլար մեկ բարելի համար:

Անցյալ շաբաթ երկարատև փողոցային ցույցերից հետո հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը` երկրի իշխանության ղեկը հանձնելով բանակին: Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումներ տեղ են ունեցել նաև Ալժիրում, Եմենում և Բահրեյնում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---