ԵՄ-ն Հայաստանին €100 մլն կհատկացնի համաշխարհային ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրամիության տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնը հուշագիր է ստորագրել Հայաստանին €100 մլն-ի մակրոֆինանսական աջակցություն (MFA) տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, €65 մլն-ը կտրամադրվի վարկի, €35 մլն-ը` դրամաշնորհի տեսքով: ԵՄ ֆինանսավորումն ուղղված է Հայաստանի կողմից համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված` ԱՄՀ-ի հետ համաձայնեցված ծրագրի օժանդակությանը: ԵՄ օժանդակության մի մասը թույլ կտա ֆինանսավորել 2011թ. ՀՀ վճարային հաշվեկշիռը, ինչպես նաև իրականացնել միջնաժամկետ հեռանկարում կայուն աճին ուղղված բարեփոխումներ: €40 մլն ծավալի առաջին տրանշը կհատկացվի այն ժամանակ, երբ ՀՀ խորհրդարանը կվավերացնի հուշագիրն ու վարկային համաձայնագիրը: Ֆինանսավորման մնացած մասի տրամադրումը նախատեսված է 2011թ. աշնանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |