Հայ գործարարները Վրաստանում չեն կարողանա օգտվել ԱՊՀ անդամ երկրների արտոնություններից

PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Հայաստանում նկատվում է բիզնեսի արտահոսք հարևան երկրներ, մասնավորապես Վրաստան, քանի որ այդ երկրում առավել բարենպաստ պայմաններ են ստեղծված գործարարների համար, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: «Միաժամանակ, եթե դուք ցանկանում եք բիզնես բացել Վրաստանում, պետք է հաշվի առնեք, որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ, ուստի հայ գործարարը պետք է իմանա, որ չի կարողանա իր արտադրանքն արտահանել ԱՊՀ երկրներ, Արևմտյան Եվրոպայի շուկա դուրս գալու մեծ հեռանկարներ ևս չկան»,-ասել է նա:

Հետևաբար, ըստ նրա, Վրաստան է տեղափոխվում հիմնականում միայն այն բիզնեսը, որը նախատեսված է այդ երկրի ներքին շուկայի համար, որը հայկականից մեծ է և որտեղ ավելի արագ է զարգանում զբոսաշրջությունը, ուստի հետաքրքիր են այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են սննդարդյունաբերությունն ու ծառայությունները: Բացի այդ, ըստ Մակարյանի, կա որոշակի հետաքրքրություն շինարարության ոլորտի հանդեպ, քանի որ Վրաստանը զարգացող երկիր է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---