«Ֆորչյուն Օյլ» ընկերությունը 500 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի հանքահումքային ոլորտում![]() 23 փետրվարի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չուն: Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը նշել է, որ գործադիրը կարևորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ կարևորում են Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք ներդրումները, որոնք կիրականացվեն երկու փուլով, և որոնց ընդհանուր արժեքը համարժեք կլինի շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում մեր երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կիրականացվի մարդկային ռեսուրսների ու համայնքների ուժեղացում՝ բնապահպանական լավագույն չափանիշների պահպանմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում երկարաժամկետ հեռանկարում ընկերության ներդրումների շարունակականության հարցերին:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |