Արա Գրիգորյանն ընտրվել է «Հայկական կոնյակագործների միության» նախագահ

Արա Գրիգորյանն ընտրվել է «Հայկական կոնյակագործների միության» նախագահ

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հայկական կոնյակագործների միության» հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց Միության կանոնադրությունը, և Միության նախագահ ընտրվեց «Երևանի կոնյակի գործարանե ՓԲԸ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով Միության ստեղծման նախաձեռնությունն ու վերջնական ձևավորումը, շեշտեց, որ «Հայկական կոնյակագործների միությունը» բաց կառույց է լինելու ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների համար, սակայն ունենալու է խաղի խիստ կանոններ, քանի որ խոսքը գնում է հայկական կոնյակի հեղինակության մասին, իսկ պետությանն աջակցելու է խորհրդատվությամբ և ոլորտում առաջացած խնդիրների համակարգմամբ:

Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ Միության նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով, այսինքն վերընտրվելու է յուրաքանչյուր տարի` Միության անդամների կազմից:

«Հայկական կոնյակագործների միությանե ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է: Միության հիմնադիր պայմանագիրը ստորագրվեց 12 ընկերությունների կողմից:

«Հայկական կոնյակագործների միության» ստեղծման հիմնական նպատակը «Հայկական կոնյակ» տեղանվանման պահպանումը և հայկական կոնյակների բարձր որակի ու միջազգային շուկայում «Հայկական կոնյակ» բրենդի ճանաչելիության ապահովումն է, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---