«Մարիաննա» ՍՊԸ փոխտնօրեն. Կաթնամթերքի գների բարձրացումը ստիպված է կատարվել

«Մարիաննա» ՍՊԸ փոխտնօրեն. Կաթնամթերքի գների բարձրացումը ստիպված է կատարվել

PanARMENIAN.Net - «Մարիաննա» ընկերությունը ստիպված է եղել բարձրացնել կաթնամթերքի գները կաթի, տարայի, ինչպես նաև գազի և ջրի սակագների համատարած բարձրացման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Մարիաննա» ՍՊԸ փոխտնօրեն Տաթևիկ Հակոբյանը:

Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ եթե նախկինում մեկ լիտր կաթը գյուղացիներից գնվում էր 120 դրամով, ապա այժմ այդ գինը կազմում է 180 դրամ: Նա ընդգծել է, որ ընկերության համար գների բարձրացման մասին որոշումը հեշտ չի տրվել, սակայն դա ստիպված միջոց էր, որպեսզի արտադրությունը կրկին շահութաբեր դառնա: Ընդ որում, նա նկատել է, որ ընկերությունում գիտակցում են մթերքի թանկացման պատճառով սեփական շուկայի մի մասը կորցնելու վտանգը:

Իսկ ինչ վերաբերում է մոտ ապագայում գների բարձրացման հնարավորությանը, ապա Հակոբյանը չկարողացավ պատասխանել այդ հարցին` ընդգծելով միայն, որ ընկերությունը կփորձի հաշվի առնել սպառողների շահերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---