Հայաստանի էներգաարդյունավետության ոլորտում ներդրումային պոտենցիալը գնահատվում է 200 մլն դոլար![]() 10 մարտի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետազոտության համաձայն, որն անցկացվել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության 100 ներկայացուցիչների շարքում, պարզ է դարձել, որ երկրի արդյունաբերական հատվածը կարող է խնայել իր էներգետիկ ծախսերը մինչև 14,5 տոկոսով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի տարածաշրջանի հարցերով IFC ղեկավար Թոմաս Լյուբեքը: Նրա խոսքերով, այդ նպատակով ձեռնարկությունները պետք է ներդրումներ իրականացնեն իրենց արտադրության մեջ էներգաարդյունավետության բարձրացման համար: Դրա հետ կապված` Լյուբեքը նշել է, որ անցկացված հարցումի արդյունքները վկայում են այն մասին, որ հայկական ընկերությունները մոտ ապագայում ունեն 35 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ անելու ծրագրեր, ինչը կազմում է ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարի շուկայի պոտենցիալ Հայաստանում: Մարտի 10-ին Երևանում բացվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) կազմակերպված «Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» ցուցահանդեսը «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ և Ավստրիայի ֆինանսների նախարարության ու Հայաստանի էներգետիկայի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |