Հայաստանը բնապահպանական ձեռքբերումների ինդեքսով զբաղեցնում է 76-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհի 163 երկրների ցուցակում զբաղեցնում է 76-րդ տեղը բնապահպանական ձեռքբերումների ինդեքսով: Հայաստանն այդ ցուցակում առաջ է անցել Ադրբեջանից (84-րդ տեղ)` զիջելով Վրաստանին (59): Բնապահպանական ձեռքբերումների ամենաբարձր ինդեքսն ունեն Իսլանդիան և Շվեյցարիան, հաղորդում է REC Caucasus News-ը:

Այդ ինդեքսը կազմվում է Յելի և Կոլումբիական համալսարանների գիտնականների կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---