ՄԱԿ-ը շարունակում է աջակցել Հայաստանին տնտեսական և սոցիալական զարգացման ճանապարհին

ՄԱԿ-ը շարունակում է աջակցել Հայաստանին տնտեսական և սոցիալական զարգացման ճանապարհին

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Երևանում քննարկել են 2010-2015թթ. զարգացման նպատակով օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ծրագրերի իրագործման գործընթացը: Ռազմավարական փաստաթուղթը պատրաստվել էր Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով և լիովին համապատասխանում էր հանրապետության և ազգային առաջնահերթությունների զարգացման պահանջմունքներին:

«Հայաստանում ՄԱԿ-ի համակարգն իր հավաքական ու միասնականացված ներդրումներով աջակցում է սոցիալական փոխակերպման և մարդկային զարգացման առաջընթացին»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Իր հերթին, Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է տնտեսական և սոցիալական զարգացումը խթանելու համար, իսկ ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը թույլ կտա շարունակել սկսած բարեփոխումները:

Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է, որ 2010-2015թթ. զարգացման նպատակով օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ծրագրերը համահունչ են կառավարության կողմից հաստատված մարզերի ներդաշնակ զարգացման հայեցակարգին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---