Հայաստանի ԿԲ-ն չի բացառում դրամավարկային քաղաքականության հետագա խստացման հնարավորությունը![]() 12 մարտի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի այլ կենտրոնական բանկերի նման Հայաստանի Կենտրոնական բանկն ունի միայն երկու գործիք գնաճի դեմ պայքարում` դրամավարկային քաղաքականության խստացում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով և փոփոխությունների կատարում պարտադիր պահեստավորման մեխանիզմում: Այդ մասին մարտի 12-ին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Դրա հետ կապված` նա նշել է, որ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ շատ երկրներում ավելացել են նաև գնաճի տեմպերը, և այդ երկրների կենտրոնական բանկերը կիրառել են ազդեցության նմանատիպ միջոցներ, մասնավորապես, Ռուսաստանը: Ինչ վերաբերվում է դրամավարկային քաղաքականության հետագա խստացմանը, Արթուր Ստեփանյանը չի բացառել վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորությունը, դժվարանալով պատասխանել, թե որքանով այն կարող է ավելանալ մինչև 2011-ի վերջը: «Մենք առաջիկայում շարունակելու ենք տոկոսադրույքների բարձրացման քաղաքականության իրագործումը կամ դրամավարկային քաղաքականության պայմանների խստացումը: Բայց ահա թե ինչ մակարդակում են լինելու այդ տոկոսադրույքները, կախված է գնաճի հետագա զարգացումից, ներքին և արտաքին միջավայրից»,- ասել է նա: 2011 թ. մարտի 4-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |