Իրանում ստեղծում են Ազատ տնտեսական գոտիների բանկ

Իրանում ստեղծում են Ազատ տնտեսական գոտիների բանկ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահի խորհրդական, Ազատ և հատուկ տնտեսական գոտիների կազմակերպության ղեկավար Բեհրուզ Բակաին Պարսից ծոցի Քեշմ կղզու վրա «Հալիջե ֆարս» կամրջի շինարարության արարողության պաշտոնական մեկնարկի ժամանակ հայտարարել է, որ Ազատ տնտեսական գոտիների բանկի ստեղծման թույլտվություն է տրվում, հայտնում է «ԻՐԻԲ նյուզը»: Ըստ Բեհրուզ Բակաիի, զարգացած բանկային համակարգը ազատ տնտեսական գոտների ենթակառուցվածքների կարևորագույն տարրերից մեկն է և արդեն 21.03.11-ից հետո բանկի բաժնետոմսերը կհանվեն վաճառքի:

Բակաին հայտարարել է, որ Ազատ և հատուկ տնտեսական գոտիների կազմակերպության քաղաքականությունն ուղղված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու ապրանքնեի տարանցմանը բոլոր տնտեսական գոտիներում:

«Չխախտելով Հայաստանում գործող հարկային ու մաքսային կարգը՝ մենք մտադիր ենք 2-3 ազատ տնտեսական գոտի ստեղծել երկրում: Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, որը քննարկման է ներկայացվել խորհրդարանում»,-լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով նախարարության 2011թ. ծրագրերին: Ըստ նախարարի, առաջին գոտին, հավանաբար, կստեղծվի «Մարս» գործարանի տարածքում, երկրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանի: «Անմիջական աշխատանքները մենք կկարողանանք սկսել ամռանը կամ աշնանը»,-հավելել է նա: Եվս երկու գոտիների ստեղծումը միջնաժամկետ ծրագրի խնդիր է: ՏՏ ոլորտի ազատ գոտի կարող է ստեղծվել Հրազդանի կիրճում, և, անշուշտ, Գյումրիի տեխնոպարկի տարածքում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---