Մարտի 17-ի հանրահավաքում ընդդիմությունն ավելի արմատական պահանջներ կներկայացնի, հայտարարել է Արամ Մանուկյանը

Մարտի 17-ի հանրահավաքում ընդդիմությունն ավելի արմատական պահանջներ կներկայացնի, հայտարարել է Արամ Մանուկյանը

PanARMENIAN.Net - «Ընդդիմության պահանջները մարտի 17-ին ավելի արմատական և համարձակ կլինեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով, ՀԱԿ ցույցերըը վկայում են այն մասին, որ հասարակության մեջ բոլորովին նոր տրամադրություններ են, և մարդիկ այլևս չեն վախենում իշխանությունից: Մանուկյանի խոսքերով, մարտի 17-ին ավելի շատ մարդ կլինի, քան մարտի 1-ին:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի գործողություններին մարտի 17-ին, ապա, Մանուկյանի խոսքերով, ամեն ինչ որոշելու է հավաքված ժողովուրդը, իսկ ՀԱԿ-ը ժողովրդի հետ իրականացնելու է այդ որոշումը:

Միաժամանակ, Մանուկյանը նշել է, որ Հայաստանում սկսված ժողովրդական շարժումը տարբերվում է Հյուսիսային Աֆրիկայում սկսված ժողովրդական շարժումներից նրանով, որ Հայաստանում այն ավելի կազմակերպված է և գիտակցված. մարդիկ ցույցի են գալիս ոչ թե հացի, այլ հաց վաստակելու իրավունքի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---