Ռուսաստանցի գիտնականն ավերիչ երկրաշարժ է կանխատեսում Կովկասում17 մարտի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Կովկասում ուժգին երկրաշարժ տեղի կունենա: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Հեռավոր Արևելքի բաժանմունքի տարածաշրջանային երկրաբանության ու տեկտոնոֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Վալերի Աբրամովը: Նախկինում նա հայտարարել է, որ Հեռավոր Արևելքի ռուս գիտնականները կանախտեսել էին Ճապոնիայի երկրաշարժը: Հոդվածն այդ մասին նրանք հրապարակել էին դեռևս 1997թ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսորական ակումբի աշխատությունները» ամսագրում և իրազեկել էին այդ մասին Ճապոնիայի իշխանություններին Վլադիվոստոկում գլխավոր հյուպատոսության միջոցով: «Առաջիկայում սեյսմավտանգ կլինի Կովկասը»,-ասել է Աբրամովը: Ըստ նրա, երկրաշարժը կարող է նույնքան ավերիչ լինել, որքան 1988թ. Սպիտակի երկրաշարժը, որը 25 հազար մարդու կյանք խլեց: «Սա միայն իմ տեսակետը չէ, դա «Զելուս» մեթոդաբանությամբ արված հետազոտությունների արդյունք է, որը ստեղծել են Հեռավոր Արևելքի գիտնականները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Վերջին տվյալներով զոհերի քանակը գերազանցել է 13 հազարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |