Տիգրան Սարգսյան. Մաքսային միության անդամների հետ անմիջական սահմանի բացակայությունը Հայաստանին թույլ չի տալիս մտնել դրա մեջ17 մարտի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Մաքսային միության վերաբերյալ հարցը Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը քննարկում են նաև ԱՊՀ այլ երկրների հետ, այդ թվում` Հայաստանի։ Այդ մասին մարտի 17-ին Բելգիայում Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հայաստանը Համաշխարհային առևտրական կազմակերպության անդամն է սկսած 2003 թվականից: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը` վարչապետը նշել է, որ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվել են այն չափանիշները, որոնք բխում են այդ համաձայնագրից։ Ռուսաստանը նույնպես ցանկություն ունի ԱՀԿ անդամ դառնալ և այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ ջանքեր է գործադրել։ «Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաքսային միության անդամների հետ անմիջական սահմանի բացակայության պատճառով Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել։ Եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |