Ասիայի տարածաշրջանը մեծ ավանդ է ունեցել 2010-ի HSBC խմբի շահույթի ապահովման հարցում![]() 18 մարտի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - HSBC խմբի հրապարակված շահույթը մինչև հարկումն ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 19 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ մասին մարտի 18-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Հիմնական գործունեությունից շահույթը մինչ հարկումը աճել է 5 միլիարդ դոլարով կամ 36 տոկոսով` կազմելով 18.4 միլիարդ դոլար: «2010-ին HSBC խմբի ներկայության բոլոր հատվածները և տարածաշրջաններն ապահովել են շահույթ, ընդ որում ամենամեծ ավանդը բաժին է ընկել Ասիային»,- ասել է նա: 2010-ին ապահովվել է վարկային ավանդների աճ 8 տոկոսով, ինչը կազմել է 1 տրիլիոն դոլար, իսկ ներգրավված ավանդներն աճել են 7 տոկոսով և կազմել 1.2 տրլն դոլար: Միաժամանակ, Քլիֆորդի խոսքերով, կրճատվել են անտոկոս վարկերի կորուստները` կազմելով 14 մլրդ դոլար: 2010-ի ընթացքում խումբը հայտարարել է շահաբաժինների վճարման մասին 6.3 մլրդ դոլարով: «Եթե ամփոփել արդյունքները, ապա 2010-ի արդյունքները բավական լավ են եղել, որի հետևանքով HSBC-ն ամրապնդել է իր դիրքերը շուկայում: Բնական է, այս տարի և հաջորդ տարի սպասվում են մեծ դժվարություններ HSBC գործունեության համար, միաժամանակ կան նաև լավ հնարավորություններ, որոնք կապված են Չինաստանի տնտեսության աճի, տնտեսական գլոբալացման հետ, ինչն ապահովելու է բանկային ծառայությունների պահանջարկի աճ»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |