Էյչ-Էս-Բի-Սի-ն Future First ծրագրի միջոցով 15 մլն դոլար կտրամադրի երեխաների աղքատության խնդրի լուծմանը

Էյչ-Էս-Բի-Սի-ն Future First ծրագրի միջոցով 15 մլն դոլար կտրամադրի երեխաների աղքատության խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավորվել է լրացուցիչ ԱՄՆ15 մլն դոլար տրամադրել հինգ տարվա ընթացքում` երկարաձգելով Future First ծրագիրը, որն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագիրն է: Այն նպատակ ունի կրթական ծրագրերի միջոցով լուծել երեխաների աղքատության խնդիրը: Future First ծրագիրը նախաձեռնվել է 2006 թվականին Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից` կրթական և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև պայծառ, ավելի լավ ապագա կերտելու հնարավորություն ընձեռելով աշխարհի առավել խոցելի եւ աղքատ երիտասարդների համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն արդեն տրամադրել է ԱՄՆ10 մլն դոլար` ֆինանսավորելով 314 ծրագրեր 49 երկրներում, իր կենսական աջակցությունը հասցնելով ավելի քան կես միլիոն անապահով և խնամքի կարիք ունեցող երեխաների: Նոր ֆինանսավորուման միջոցով ծրագիրը կընդլայնվի` ներառելով նոր երկրներ, ինչպես նաև կտարածվի և կընդգրկի բոլոր ռիսկային խմբերը ներկայացնող երեխաներին:

Հայաստանում Future First -ն իրականացրել է վեց ծրագիր տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով` էականորեն փոխելով 1862 անապահով երեխայի կյանք: Շահառու բարեգործական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են այս ծրագրի շրջանակներում հետևյալն են. Հայաստանի Պատանեկան Նվաճումներ (JAA), Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ (COAF), «SOS» Մանկական Գյուղեր (Կոտայք), Ապագան Քոնն է և Լիարժեք Կյանք:

«Կրթությունն այն առավել հզոր գործիքներից մեկն է, որ կարող է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը, ուստի, ծրագրի ժամկետների երկարաձգվելը չափազանց բարի ու լավ լուր է, քանի որ այն հնարավորություն կընձեռի մեզ շարունակել հայաստանում նոր ծրագրերի», ասել է Ասթրիդ ՔլիՖֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---