Առևտրի ու զարգացման սևծովյան բանկը կֆինանսավորի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը

PanARMENIAN.Net - Երևանում է գտնվում Առևտրի ու զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԾԲ) պատվիրակությունը ընդլայնված կազմով, որը կներկայացնի առաջին 3-4 տարիների ռազմավարության ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, Հայաստանի կողմից բանկի կառավարիչ Վարդան Արամյանը: Ըստ նրա, բանկի հետ համագործակցության շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել, 2010թ. դրությամբ բանկը ֆինանսավորել է 10 ծրագիր 70 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Արամյանը հայտնել է նաև, որ գերակա ուղղություն է լինելու գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը ենթակառուցվածքների զարգացման համատեքստում, քանի որ նախագահն այդ ոլորտը համարել է առաջնային: ԱԶՍԾԲ-ն կընդլայնի ֆինանսավորման պորտֆելը նաև արդյունաբերության, բանկային ոլորտներում, որտեղ հիմնական ֆինանսավորումը կուղղվի փոքր ու միջին բիզնեսին, ինչը բխում է տնտեսության շահերից»,-ասել է Արամյանը:

Իր հերթին բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը հավելել է, որ Հայաստանը, չնայած բանկում փոքր մասնաբաժնին (1 տոկոս կամ 5,3 մլն եվրո) առաջինը հայտարարեց բանկի ընդհանուր կապիտալի մեջ իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին: Նա նշել է, որ 2011թ. միջազգային ֆինանսական կառույցը ծրագրում է ավելացնել վարկային պորտֆելն ու դիվերսիֆիկացնել այն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---