Հրանտ Ավանեսյան. Ճապոնիայի երկրաշարժը բացասական է ազդել Հայաստանի բնակիչների հոգեվիճակի վրա

Հրանտ Ավանեսյան. Ճապոնիայի երկրաշարժը բացասական է ազդել Հայաստանի բնակիչների հոգեվիճակի վրա

PanARMENIAN.Net - Ճապոնիայի երկրաշարժը հոգեբանական տեսանկյունից բացասական է ազդել Հայաստանի բնակիչների վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Հրանտ Ավանեսյանը: Նրա խոսքերով, այդ աղետից հետո Հայաստանում ավելացել է մարդկանց թիվը, որոնք դիմում են հոգեբանական կենտրոններ: Ինչպես բացատրել է հայ փորձագետը, մարդիկ ունեն թաքնված վախեր, որոնք աղետների կամ ինչ-որ միջադեպերի դեպքում սկսում են արտահայտվել: Միաժամանակ, նա նշել է, որ դրա պատճառներից մեկն այսպես կոչված հետտրավմատիկ «հետադարձ հայացքն» է. արդեն անցածի վերապրումը, այսինքն մարդիկ սկսում են վերադառնալ իրենց ապրումներին:

Անդրադառնալով նրան, թե քանի տարի է պետք երկրաշարժ ապրած մարդուն հոգեբանական վերականգնման համար, Ավանեսյանը նշել է, որ այդ գործընթացը տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի. «Երկրաշարժ ապրած մարդկանց նկատմամբ հոգածությունը չպետք է դադարեցվի»,- ասել է հայ փորձագետը:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---