Ճապոնական միջուկային ճգնաժամը չի անդրադառնա երևանյան սուշի-բարերի վրա. ձուկը Ճապոնիայից չի ներկրվում

Ճապոնական միջուկային ճգնաժամը չի անդրադառնա երևանյան սուշի-բարերի վրա. ձուկը Ճապոնիայից չի ներկրվում

PanARMENIAN.Net - Սուշի նախընտրող հայերը կարող են հանգիստ շունչ քաշել: Երևանի սուշի-բարերը հումքը Ճապոնիայից չեն ներկրում, որի իշխանություններն անցած շաբաթ սահմանափակումներ մտցրեցին ԱԷԿ-ի հարևանությամբ գտնվող մի շարք պրեֆեկտուրաներից, քանի որ ռադիոակտիվ նյութերի, մասնավորապես, յոդի ու ցեզիումի իզոտոպների պարունակությունը գերազանցում է պետականորեն սահմանված թույլատրելի նորմերը:

Չնայած նրան, որ աշխարհի որոշ երկրներ արդեն արգելք են սահմանել Ճապոնիայից ծովամթերքի ներկրման վրա, այդ աժիոտաժը չի անդրադառնա երևանյան սուշի-բարերի վրա: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին սուշի-բարերում, Երևանի սուշի-բարերը հումքը Ճապոնիայից չեն ներկրում, քանի որ դա «թանկ հաճույք է» այդ հաստատությունների համար: «Հումքը մենք հիմնականում ներկրում ենք Մոսկվայից»,- ասել են PanARMENIAN. Net-ի թղթակցին:

Հայ գուրմանները մի կողմից կարող են հանգիստ լինել, որ ռադիոակտիվ կերակուր չեն ուտում, սակայն, մյուս կողմից, պետք է մտածեն, իսկ արդյո՞ք իրենց նախընտրած սուշին ինչ-որ ընդհանուր բան ունի Ճապոնիայի հետ և ընդհանրապես ինչից է այն պատրաստվում Երևանում:

Սուշին ճապոնական խոհանոցի ավանդական կերակրատեսակ է, որը պատրաստվում է բրնձից ու տարբեր ծովամթերքից: 1980-ականներից ի վեր սուշին լայն տարածում ստացավ աշխարհում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---