Արցախյան ազատամարտի հերոս Դմիտրի Մոտրիչը ՀՀ նախագահի անունից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով28 մարտի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Վլադիվոստոկ քաղաքի հայկական համայնքի մշակույթի կենտրոնում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիսավոր միջավայրում և հայ համայնքի անդամների ներկայությամբ ՀՀ նախագահի անունից արցախյան ազատամարտի հերոս, ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչի մորը` Լյուբով Մոտրիչին, հանձնեց «Արիության» մեդալը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից, հանձնման արարողությունից առաջ դեսպանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի ծագման նախապատմությունն ու խոսեց 90-ականներին ազգային ազատագրական շարժման վերսկսման շարժառիթների մասին: Հանձնելով մեդալը` դեսպան Օլեգ Եսայանը ողջ հայ ժողովրդի խորին շնորհակալությունը հայտնեց ռուս կամավորի մորը` վստահեցնելով, որ Արցախն ու հայ ժողովուրդը չեն մոռացել նրա որդու սխրագործությունը: Իր խոսքում Օլեգ Եսայանն ասաց. «Ես ծնունդով Արցախի Մարտունու շրջանից եմ և այս մեդալի հանձնումը, որի մեջ յուրաքանչյուր հայի երախտագիտության մասնիկն է, ինձ համար մեծ կարևորություն ունի: Շնորհիվ Դիմա Մոտրիչի հերոսական քայլերի թշնամու հարձակումը ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ կանգնեցվեց: Դիման և իր ընկեր-կամավորները հայ ժողովրդի հետ միասին հավատացին ընտրած ճանապարհի ճշմարտացիությանը և իրենց սխրագործություններով ձեռք բերեցին անմահություն մեր սրտերում և վերածնված Արցախի պատմության էջերում: Նրանց համար այս պատերազմը պատվի և գաղափարի համար պայքար էր»: Ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչը Վլադիվոստոկ քաղաքից 90-ականներին սրտի կանչով թողեց հայրենի տունն ու մեկնեց Ղարաբաղ, որպեսզի օգնի հայ ժողովրդին և նրա հետ միասին պայքարի հանուն հայերի անկախության: Առաջին իսկ մարտից մինչև ողբերգական մահը Դմիտրին դարձավ հայ և ռուս ժողովուրդների միջև փոխօգնության խորհրդանիշ: Օլեգ Եսայանը նշեց նաև, որ «Արիության» համար մեդալով պարգևատրվում են հայրենիքի պաշտպանության ժամանակ անձնական խիզախության համար, և Հայաստանն ու ազատագրված Արցախը Դիմտրի Մոտրիչի և նրա ընտանիքի համար այլևս երկրորդ հայրենիք են: Միջոցառումը շարունակվեց Դմիտրի Մոտրիչին նվիրված ռեժիսոր Ա.Թովմասյանի «Կամավորը» ֆիլմի ցուցադրությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք |