Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Խաչիկ Սաֆարյանի «Հայկական» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Խաչիկ Սաֆարյանի «Հայկական» գրքի շնորհանդեսը: Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Խաչիկ Սաֆարյանի գրքերը` «Բուսաբուծություն», «Այգիները լեռներում», «Թռչունները մեր բարեկամներն են», «Պտղաբուծություն բոլորի համար», «Հանրամատչելի խաղողագործություն» ու «Բույսերի զարմանահրաշ աշխարհում», «Աշխարհն իմ աքսորական» և «Հոքուներ և թանկաներ» և այլ գրքեր (11 միավոր): Շնորհանդեսի ժամանակ կցուցադրվի Խաչիկ Սաֆարյանի կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմ:

«Հայկական» ժողովածուն ամփոփում է հեղինակի` անցած տասը տարիների ընթացքում հայաստանյան մամուլում հրապարակված հոդվածները, որոնք նվիրված են ամենատարբեր թեմաներին, հաղորդում է Հայաստանի Ազգային գրադարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---