Մարի Յովանովիչը ընտրեց Facebook-ում հայտարարված ԱՄՆ դեսպանության լոգոյի մրցույթի հաղթողներին31 մարտի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց ԱՄՆ դեսպանության լոգոյի համար հայտարարված մրցույթը: Ներկայացված 22 առաջարկներից լավագույնը ճանաչվեց Գրիգորի Էյրամջյանի մշակած լոգոն, որն այսուհետ կդառնա սոցիալական ցանցերում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նոր դեմքը, հաղորդվում է դեսպանության պաշտոնական կայքէջում: Մրցույթին մասնակցել կարող էին բոլորը և յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ ներկայացնել միայն մեկ առաջարկ: Մարտի 18-ին ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տեղադրվեցին ստացված բոլոր առաջարկները և էջի այցելուների քվեարկության` “like”-երի ու մեկնաբանությունների հիման վրա ընտրվեցին տասը լավագույնները, ապա դեսպան Յովանովիչը այդ տասը լոգոներից ընտրեց հաղթողներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Մենք տպավորված ենք Ձեր մտքի սլացքով ու ոգևորությամբ, որի շնորհիվ այս մրցույթը շատ հետաքրքիր անցավ». ասաց դեսպան Յովանովիչը: Ընտրվել են նաև երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած լոգոները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |