Երևանում ստորագրվեց «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» տեխնիկական աջակցության ծրագիր

Երևանում ստորագրվեց «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» տեխնիկական աջակցության ծրագիր

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ենթատարածաշրջանային համակարգող տիկին Յուտտա Կրաուզեին:

«Սա երկրորդ առիթն է, որպեսզի մենք նորից քննարկենք և անդրադառնանք մեր առաջիկա անելիքներին», -նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ գյուղատնտեսական աշխատանքներն արդեն մտել են հունի մեջ, և առաջնային է ծրագրերի կատարման ընթացքին հետևելն ու դրանց արդյունավետության գրանցումը:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» Տեխնիկական աջակցության ծրագիրը: ՊԳԿ-ի կողմից տրամադրվող ծրագրի բյուջեն կազմում է 355.000ԱՄՆ դոլար: Ծրագրի հիմնական նպատակը ծիրանի հուսալի արտադրության հիմքերի արմապնդումն է` ծիրանենու գենետիկ ռեսուրսների հավաքման և պահպանման միջոցով: Տարբեր գոտիներում կհիմնվեն ցուցադրական այգիներ` ծիրանենու աճեցման մեջ օգտագործելով ցածրաճ արմատակալներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ֆերմերների համար կիրականացվեն ուսուցողական ծրագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Նախարարն անդրադաձել է ՊԳԿ-ի կողմից 1 մլն 622 հազար դոլար արժողությամբ «Սպանդանոցների կառուցման» ծրագրին, որի իրականացումը ոլորտում սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելուց բացի կանոնավոր հիմքերի վրա կդնի նաև մսամթերքի վաճառքն ու իրացումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպմանը: Տիկին Յուտտա Կրաուզեն պատրաստակամություն է հայտնել քննարկումներ կազմակերպել ոլորտի մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում Հայաստան գործուղել փորձագետների, որոնք տեխնիկական աջակցություն կցուցաբերեն հայաստանցի մասնագետներին, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---