Փետրվարին Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել է վարկային միջոցների դանդաղ աճ

Փետրվարին Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել է վարկային միջոցների դանդաղ աճ

PanARMENIAN.Net - 2011թ. փետրվարին, ինչպես հունվարին, Հայաստանի առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի մարման ժամկետով դրամով վարկերը տրվել են իրավաբանական անձանց 13 տոկոս տոկոսադրույքով, իսկ դոլարով՝ 10,9 տոկոսով, ինչը ընթացիկ տարվա հունվարից ավելի է 0,7 տոկոսային կետով: Ընդ որում հաշվետու շրջանում ֆիզիկական անձիք կարող էին դրամով վարկեր ստանալ միջինը 21,9 տոկոսով՝ 2011թ. հունվարի մակարադակով, իսկ դոլարով՝ 18,8 տոկոսով, ինչը բարձր է հունվարի ցուցանիշից 1,5 տոկոսային կետով:

Ինչ վերաբերում է դրամով վարկերին 1 տարուց ավելի մարման ժամկետով, ապա 2011թ. փետրվարին վարկերը տրամադրվել են իրավաբանական անձանց 14,1 տոկոսով, ինչը բարձր է հունվարի ցուցանիշից 0,5 տոկոսով, իսկ դոլարով՝ 11,6 տոկոսով: Ընդ որում դրամային վարկային ռեսուրսները հաշվետու շրջանում հասանելի են եղել ֆիզիկական անձանց 18,9 տոկոսով, ինչը բարձր է 2011թ. հունվարի ցուցանիշից 0,2 տոկոսային կետով, իսկ դոլարով՝ 17 տոկոսով (աճը 0,1 տոկոսային կետ):

Ինչպես ասվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, հիփոթեկային վարկերը ֆիզիկական անձանց 2011թ. փետրվարին տրամադրվել են միջինը 12,2 տոկոսադրույքով, ինչը քիչ է հունվարի ցուցանիշից 0,8 տոկոսային կետով, իսկ դոլարով՝ 13,2 տոկոսով, աճը կազմել է 0,4 տոկոսային կետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---