Իրաքը հետաքրքրված է Հայաստանից էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծմամբ![]() 12 ապրիլի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել տնտեսական ոլորտի համար պատասխանատու Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտները: Մասնավորապես, Իրաքի փոխվարչապետին հետաքրքրեց Հայաստանից Իրաք էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծումը: Կողմերը քննարկեցին էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավոր ճանապարհները եւ հույս հայտնեցին, որ այդ խնդիրը լուծում կգտնի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանի հնարավոր մասնակցության մասին Իրաքի վերակառուցման գործում, հատկապես բնակարանային շինարարության մեջ: Դեսպան Մուրադյանը տեղեկացրեց Սալեհ ալ Մուտլակխին, որ մոտ ապագայում հայկական կողմը կներկայացնի իրաքյան կողմի քննարկմանը երկու պայմանագիր` տնտեսական համագործակցության եւ ներդրումների պաշտպանման մասին: Հանդիպման վերջում դեսպանը փոխանցեց Իրաքի փոխվարչապետին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերը այցելել Հայաստան: Սալեհ ալ Մուտլակխին սիրով ընդունեց հրավերը եւ նշեց, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան` բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրաքյան գործարարների ուղեկցությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |