ՀԿԵՈւ-ն մտադիր է 2011 թվականին աշխատել առանց վնասների

ՀԿԵՈւ-ն մտադիր է 2011 թվականին աշխատել առանց վնասների

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մտադիր է 2011 թվականին աշխատեկլ առանց վնասների: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա հավելել է, որ ընկերության տնօրենների խորհուրդը, ձևավորելով 2011թ. բյուջեն, լուրջ խնդիրներ է դրել՝ բարձրացնել շահութաբերությունը, ավելացնել եկամտային մասի աճը 16 տոկոսով:

Ըստ Շայդուլինի, ՀԿԵՈւ-ն 2011-ին մեծ ուշադրություն կդարձնի բյուջետային կառավարման կատարելագործմանը, ընկերության բաց ու թափանցիկ աշխատանքին: Նա նշել է, որ 2010 թ-ից ընկերությունը սկսել է աշխատել միջազգային ֆինանսական հաշվառման ու հաշվետվության համակարգով: Նա հավելել է նաև, որ «2010թ. բյուջետային գործընթացների հիմնական գործոնն այն եղավ, որ մենք սկսեցինք առանձնացնել գործունեության ուղղություններն առանձին սեգմենտներով»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---