ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը կայուն կերպով աճում է![]() 14 ապրիլի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2011-ի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2010-ի նույն շրջանի համեմատ 15.2 տոկոսով, բեռնաշրջանառությունը` 16.8 տոկոսով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա նաև հավելել է, որ բեռնափոխադրումներից ստացված եկամուտներն աճել են 20 տոկոսով, իսկ պլանային աճը կազմել է 3.3 տոկոս: «Մենք ապահովել ենք բեռնափոխադրումների ծավալի դինամիկ աճ 2010-ի համեմատ»,- հայտարարել է Շայդուլինը: ՀԿԵՈւ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ այդ արդյունքները հնարավոր են դարձել անցկացվող սակագնային քաղաքականության շնորհիվ: Նա նաև հավելել է, որ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունն ուղղված էր արտաքին և ներքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը և ծավալների դինամիկ աճի կայունացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |