Սերգո Կարապետյան. 2011 թվականը գերակա է հայտարարվել գյուղատնտեսության համար

Սերգո Կարապետյան. 2011 թվականը գերակա է հայտարարվել գյուղատնտեսության համար

PanARMENIAN.Net - Պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը ՀՀ գյուղնախարարը քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները: Ըստ նախարար Սերգո Կարապետյանի, 2011-ը գերակա է համարվել գյուղատնտեսության համար: Նա հիշեցրել է, որ 2010թ. ոլորտում գրանցվեց 13,5 տոկոս անկում:

Կարապետյանը նշել է, որ կառավարությունը մի շարք ծրագրեր ու միջոցառումներ է մշակել, ուղղված Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը: «Վերամշակող արտադրությունը պետք է լոկոմոտիվի դեր կատարի և առաջ տանի գյուղատնտեսությունը»,-ասել է նախարարը: Նա նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին նման հանդիպումներ տեղի կունենան նաև կաթնամթերք արտադրողների ու գինեգործների հետ:

Իր հերթին փոխնախարար Ռոբերտ Մարգարյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 5 տոկոսը և կարևոր դերակատարություն ունի պարենային անվտանգության ապահովման գործում: Ըստ նրա, Հայաստանում պահածոների 30 գործարան կա, որոնց մթերման ծավալները կազմում են 285 հազար տոննա, որից 172,3 հազար տոննան գնում է բանջարեղենի պահածոների պատրաստմանը, իսկ 111,7 տոննան՝ պտղատուների պահածոների ու հյութի պատրաստմանը: «Գործարանները ծանրաբեռնված են ընդամենը 20 տոկոսով»,-ասել է Մարգարյանը:

Խորհրդակցության օրակարգում էր նաև արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Խորհրդակցության աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Հովսեփյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---