Ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներին նոր համազգեստ կտրվի

Ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներին նոր համազգեստ կտրվի

PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներին նոր համազգեստ կտրվի: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: «Համազգեստի դիզայնում առանձնահատուկ փոփոխություններ չկան, փոխվել է միայն գույնը»,- նշել է Սարգսյանը: Ընդ որում, նա հաղորդել է, որ հին համազգեստն ամբողջությամբ դուրս չի գա կիրառությունից և կկիրառվի պահպանական ծառայությունում: Սակայն, նրա խոսքով, ՀՀ ճանապարհային ոստիկանության, օպերատիվ և այլ ծառայությունների աշխատակիցների համազգեստում փոփոխություններ կներմուծվեն: «Կփոխվի նաև շարքայինների համազգեստը, որը կհարմարեցվի ծառայության պայմաններին»,- ասել է Ալիկ Սարգսյանը` ավելացնելով, որ կտարբերվեն նաև ամենօրյա և տոնական համազգեստները:

Ինչպես նշել է Ոստիկանության պետը, «մենք մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը փոխի իր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ»: Նրա խոսքով, ժողովուրդը պետք է հայ ոստիկաններին ընդունի որպես հասարակության մի մասի:

Ալիկ Սարգսյանն ասել է նաև, որ ՀՀ ոստիկանությունում բոլոր բարեփոխումները կավարտվեն տարեվերջին: «Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի տարեվերջին ՀՀ ոստիկանությունը համապատասխանի բոլոր միջազգային չափանիշներին»,- նշել է նա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---