ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մայիսին հերթական ստուգումը կանցկացնի հայկական ԱԷԿ-ում20 ապրիլի 2011 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հարցումն, ուղղված ՄԱԳԱՏԷ-ին՝ ՀԱԷԿ-ում մանրակրկիտ ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, ոչ մի կապ չունի այդ կառույցի առաքելության հետ, որը ծրագրված է ընթացիկ տարվա մայիսի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: «ՄԱԳԱՏԷ-ի այս առաքելությունը կոչվում է ՕՍԱՐՏ՝ պլանային առաքելություն, որն իրականացվում է պայմանավորվածությունների շրջանակներում: Այդ առաքելության հիմնական նպատակն է տեղում համոզվել, որ ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներով անցկացվող աշխատանքները օպերատիվ են անցկացվում»,-նշել է նա: Ըստ Արեգ Գալստյանի, ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կստուգի ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման կազմակերպումը: «Նման գործողություններ կատարվում են ոչ միայն մեր կայանում, այլ մյուս կայաններում ևս, այն անց է կացվում մի քանի տարին մեկ անգամ»,-հավելել է փոխնախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |