Հայաստանում կլուծարվի 70 000 ձեռնարկություն

Հայաստանում կլուծարվի 70 000 ձեռնարկություն

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի տարածքում գրանցված է 145 հազար հարկատու, որոնցից 70 հազարը երկար տարիներ գրեթե չեն գործում: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդ պատճառով կառավարությունն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն ընկերությունները լուծարվելու են և պետական հաշվառումից հանվելու են անհատ ձեռներեցները, որոնք 2008-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվետվություն չեն ներկայացրել հարկային մարմիններին: «Այդ նախագիծը նաև բխում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից»,- ասել է նա:

Դրա հետ կապված` Գագիկ Խաչատրյանը հավելել է, որ լուծարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չի կիրառվելու վարչական պատասխանատվություն հարկային մարմիններին հաշվետվություն չներկայացնելու համար

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---