Բեկոր Փափազյան. Հարավային տուրիստական միջանցքի նախագիծը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

Բեկոր Փափազյան. Հարավային տուրիստական միջանցքի նախագիծը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

PanARMENIAN.Net - Հարավային տուրիստական միջանցքի նախագիծը միանշանակ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքով, նախագիծը բոլոր բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդնողների և տուրիստական ոլորտի մասնագետների համար, որոնք իրենց հերթին նոր զբոսաշրջիկների կներգրավեն: Այս համատեքստում նա ասել է, որ Տաթևի և Ջերմուկի ծրագրերը որոշակի հետաքրքրություն են առաջ բերել օտարազգի զբոսաշրջիկների շրջանում:

Փափազյանի խոսքով, նախագիծը մասնավորապես իրենից ներկայացնում է տարածքների օգտագործման սխեմա, այսինքն` որտեղ կարելի է և պետք է հյուրանոցային համալիրներ ստեղծել, իսկ որտեղ դա պետք է արգելել: Այս համատեքստում նա հաղորդել է, որ նախագիծը նախատեսում է թույլ չտալ ռեստորանային և հյուրանոցային համալիրների շինարարություն մշակույթի հուշարձանների և տեսարժան վայրերի մերձակայքում:

Զբոսաշրջության հարավային միջանցքն ընդգրկում է Վայոց Ձորի մարզի Արենի գինեգործական շրջանից մինչև Տաթև-Գորիս ընկած տարածքը, որը մասնագետները բաժանել են հինգ կլաստերների` ներառյալ Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթևը և Ջերմուկը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---