Հայ դեղագործները կանցնեն մարքեթինգի դասընթաց22 ապրիլի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) ու «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնի համագործակցությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ թևակոխել է մի նոր փուլ, որը բացում է Հայաստանից դեղագործական արտադրանքի արտահանման և հանրապետության դեղաշուկայի զարգացման նոր հեռանկարներ։ Կարևորելով դեղագործության ոլորտի մարքեթինգի բարձրակարգ մասնագետների պատրաստումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է ԴԱՆ Միության և «Ջի Էքս Փի» Գերազանցության կենտրոնի կողմից համատեղ ներկայացված «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացի ծրագիրը, իսկ օրերս նախարար Տիգրան Դավթյանը վավերացրել է «Ջի Էքս Փի» Գերազանցության կենտրոնի նշված դասընթացի 9 շրջանավարտների հավաստագրերը։ Դասընթացը մշակվել է միջազգային հայտնի փորձագետ Գերրիտ թեն Հունտեի հետ համագործակցությամբ և ուղղված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացահայտմանն ու կիրառմանը։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են համաշխարհային դեղագործական արդյունաբերությունում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հնարավոր ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություն։ Դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են հայաստանյան և արտերկրի տարածաշրջանային շուկաներում դեղագործական մարքեթինգի ժամանակակից ռազմավարությունները և մեթոդները, հաղորդում է ԴԱՆ միության մամլո ծառայությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |