Նավթի համաշխարհային գների աճը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա 26 ապրիլի 2011 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հանքահումքային ապրանքների համաշխարհային գների աճը 2010թ. դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, ապրիլի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը`ամփոփելով տարին: «Լինելով պղնձի ու մոլիբդենի արտահանող, Հայաստանին հաջողվել է բարելավել 2010թ. առևտրային բալանսը, քանի որ զգալի աճ է գրանցվել արտահանման ոլորտում՝ մոտ 42 տոկոս, այն դեպքում, երբ ներկրումն աճել է ընդամենը 13,9 տոկոսով»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Վահե Վարդանյանի, չլինելով նավթի արտահանող, Հայաստանը զգալիորեն կախված է նավթի գների տատանումից համաշխարհային շուկայում, քանի որ դրամական փոխանցումները դեպի Հայաստան ուղղակիորեն կախված են նավթի համաշխարհային գներից: «Փոխանցումների մեծ մասը կատարվում է Ռուսաստանից, որը մեծ կախվածություն ունի նավթի գնից: Ուստի, նավթի գնի աճը ևս դրական է ազդել Հայաստան առաքվող դրամական փոխանցումների վրա»,-ասել է նա: Վահե Վարդանյանը հավելել է նաև, որ 2010թ. դրամական փոխանցումների ծավալն աճել է 18,4 տոկոսով, և չնայած նրան, որ այդ ցուցանիշն աճի տեմպերով դեռ չի հասել նախաճգնաժամային շրջանին, այնուամենայնիվ միտումները բավականին ակտիվ են: « 2011 թվականի համար մենք անկման ոչ մի միտում չենք տեսնում, նույնիսկ եթե նավթի գինը չբարձրանա, մենք եկամուտների աճ ենք ակնկալում Ռուսաստանում»,-ասել է Վարդանյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |