Հայաստանը տրանսպորտի ու կապի ոլորտի խնդիրները մտադիր է լուծել Ռումինիայի օգնությամբ![]() 27 ապրիլի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության դեսպան Կրինա Ռոդիքա Պրոնարիուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների գերատեսչությունների միջեւ ակտիվ համագործակցության հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է եղել նաեւ մարտի 10-11-ը Բուխարեստում կայացած հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին եւ հետագա քայլերին: Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ հետեւողական են լինելու նիստի ընթացքում նախանշված ծրագրերի իրականացմանը, որի նպատակով, մասնավորապես, նախապատեսվում է ստեղծել համապատասխան հանձնաժողով: Երկուստեք քննարկել են նաեւ տրանպորտի, կապի, մասնավորապես փոստի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |