Չինաստանից Հայաստան են բերվել շտապ օգնության առաջին մեքենաները

Չինաստանից Հայաստան են բերվել շտապ օգնության առաջին մեքենաները

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարության «Շտապ օգնության» ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում շտապ օգնության նոր 80 մեքենաներից 20-ը հասել է հանրապետություն: Այդ մասին մայիսի 5-ին կառավարության նիստից հետո հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ըստ նրա, շտապ օգնության մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հարմարեցված են Հայաստանի ճանապարհներին:

Ինչպես ասել է Քուշկյանը, մեքենաների տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու նպատակով փոխնախարարն այցելել է «Ֆորդ» ընկերության չինական գործարան:

Նախարարը հավելել է, որ առաջիկա 15-20 օրում նախարարության տնօրինությանը կհանձնվի ևս 60 մեքենա, որոնք կբաշխվեն բոլոր մարզերի միջև:

Ինչ վերաբերոմ է շտապ օգնության աշխատակիցներին կանչի դիմաց վճարելուն, ապա նախարարը հավաստիացրել է, որ ծառայությունն անվճար է՝ այդ նպատակով 2011թ. կբարձրացվեն բուժաշխատողների աշխատավարձերը: «Մեկ անգամ ևս ցանկանում եմ հավաստիացնել, որ վճարելու կարիք չկա»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---