Առաջին անգամ հայկական բանկի համար հաստատվել է բանկային երաշխիք`ազգային արժույթով

Առաջին  անգամ հայկական բանկի համար հաստատվել է բանկային երաշխիք`ազգային արժույթով

PanARMENIAN.Net - Առաջին անգամ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցը հայկական բանկի համար հաստատում է բանկային երաշխիք`ազգային արժույթով: Նշանավոր Commerzbank-ը առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի համար հաստատել է շուրջ 700 մլն ՀՀ դրամի բանկային երաշխիք, ինչը հնարավորություն կտա Բանկին ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը Հայաստանում: Ազգային արժույթով կատարված նման գործարքը, անշուշտ, վկայում է ֆինանսական գործարքներում հայկական դրամի աճող դերի մասին, ասվում է բանկի մամլո հաղորդագրության Ամերիաբանկն այսուհետ ևս շարունակելու է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---